Մատչելիության հղումներ

Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում, կա մեկ վիրավոր. Ոստիկանություն


Ոստիկանությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 08:20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել:

Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հանգամանքները պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG