Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու միջնորդություն կներկայացնի դատարան


Դավիթ Ղազարյան, արխիվ
Դավիթ Ղազարյան, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսօր ժամը 17-ին դատարան միջնորդություն է ներակայացնելու՝ կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Այս տեղեկությունը «Ազատության»-ը փոխանցեց կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը՝ մանրամասնելով, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում պետությանը 7 միլիարդ դրամի վնաս է հասցրել:

Դավիթ Անանյանի փոխանցմամբ, երեկ Դավիթ Ղազարյանը հրավիրվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմին, նրան մեղադրանք է առաջադրվել, «Սպայկա»-ի տնօրենն այս պահին ազատության մեջ է:

Ի դեպ, «Սպայկա» ընկերությունում այսօր ժամը 15-ին հրատապ մամուլի ասուլիս է հրավիրվել:

Ավելի վաղ, ՊԵԿ-ը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող խոշոր այս ընկերությունը 2015-ի հունվարի 1-ից 2018-ի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում արտահանված շուրջ 45 հազար տոննա լոլիկը փաստաթղթերում ներկայացրել է ոչ արժանահավատ գներով և դրա հետևանքով շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2 միլիարդ 45 միլիոն դրամ:

Դավիթ Ղազարյանն օրերս տեղեկացրել էր, որ անցած տարվա հուլիսյան ստուգումներից հետո կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG