Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 05-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Ապրիլի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն կբարձրանա 4-ից 5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-ից 6 աստիճանով։
Երևանում՝ ապրիլի 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-ից 9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: