Համաձայն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կրթական համագործակցության 2019 թ. ուսումնական պլանի՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 20 աշխատակիցներ կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունում անցկացվելիք վերապատրաստման երկշաբաթյա դասընթացներին:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, փրկարար ծառայողների առաջին խումբը՝ բաղկացած 10 փրկարարից, Ռուսաստան կմեկնի ապրիլի 7-ին՝ մասնակցելու ապրիլի 8-ից 21-ը Ռուսաստանի ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում «Հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում» ծրագրով անցկացվող դասընթացներին, մյուս խումբը՝ ապրիլի 14-ին՝ մասնակցելու ապրիլի 15-ից 27-ը ՌԴ ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվող «Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն» խորագրով դասընթացներին: