Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեկնել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Տոկաևն ասել է, թե իր խնդիրըռուս-ղազախական օրինակելի հարաբերություններիռազմավարության պահպանումն է՝ ի շահ երկու երկրներիու ժողովուրդների:
Պուտինը շնորհավորել է նրան Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավարը՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անցած մարտի 19-ին հրաժարական տվեց:
Նազարբաևի հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չեն անցկացվի:
Նախագահի պաշտոնը ստանձնել է սենատի նախագահ Տոկաևը, ով երկիրը կղեկավարի մինչև հաջորդ ընտրությունները:
Ղազախստանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված են 2020-ին: