Վենեսուելայի Սահմանադրական խորհուրդը թույլատրել է շարունակել քրեական հետապնդումը ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի նկատմամբ՝ այդպիսով զրկելով նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Չնայած այդ որոշումից հետո սպառնալիք կա, որ Գուայդոն կարող է ձերբակալվել, նա հայտարարել է, թե դա իրեն չի կանգնեցնի իշխանափոխություն իրականացնելու համար:
Վենեսուելայում տեղի ունեցած բռնություններին առնչություն ունենալու կասկածանքով դատախազությունը Խուան Գուայդոյի դեմ քրեական գործ էր բացել այն բանից հետո, երբ նա իրեն հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ:
Վենեսուելայի Սահմանադրական խորհուրդը, ի տարբերություն խորհրդարանի, գտնվում է անկյուն մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյի վերահսկողության տակ: