Մատչելիության հղումներ

Ադրբեջանում համաներմամբ ազատ արձակվելուց երկու շաբաթ անց կրկին ազատազրկվել է NIDA շարժման անդամը


Ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդով, արխիվ
Ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդով, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայտարարված համաներմամբ ազատ արձակվելուց երկու շաբաթ անց կրկին ազատազրկվել է NIDA երիտասարդական շարժման անդամ Բայրամ Մամեդովը:

Փաստաբան Էլչին Սադիգովը երեկ հայտնել էր, որ Մամեդովը ձերբակալվել է մարտի 30-ին և դատապարտվել է 30 օրվա ազատազրկման:

Ադրբեջանցի ակտիվիստի հայրը՝ Ֆարման Մամեդովը BBC- ին ասել է, որ հստակ չգիտի, թե ինչ մեղադրանք են առաջադրել որդուն, սակայն իրեն ասել են, որ վիճաբանություն է տեղի ունեցել Բայրամ Մամեդովի և ոստիկանության աշխատակցի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG