Մատչելիության հղումներ

Ալիևը ներում է շնորհել 420 բանտարկյալի, այդ թվում՝ մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալի


Ադրբեջանցի ակտիվիստներ Բայրամ Մամեդով և Գիաս Իբրահիմով, արխիվ

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 420 բանտարկյալների, այս անգամ համաներման հրամանագիրը տարածվել է նաև մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների վրա, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Մասնավորապես, կալանքից վաղաժամ ազատ են արձակվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Իլքին Ռուստամզանդեն, Էլգիզ Գահրամանը, Բայրամ Մամեդովը և Գիաս Իբրահիմովը: Վերջին երկուսը ազատազրկվել էին 2016 թվականին՝ Հեյդար Ալիևի հուշարձանին կարգախոսներ գրելուց հետո, և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG