Մատչելիության հղումներ

Պետբյուջեի հավաքագրումների պլանը առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով. Փաշինյանն ամփոփել է Անանյանի հետ հանդիպումը


Նիկոլ Փաշինյան, Դավիթ Անանայան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, Դավիթ Անանայան, արխիվ

Պետական բյուջեի հավաքագրումների պլանն առաջին եռամսյակում գերակատարվել է 11.4 միլիարդ դրամով, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանայանի հետ հանդիպումից հետո ամփոփելով արդյունքները։

«Ուշադրություն դարձրեք, որ մեր բյուջեի պահուստային ֆոնդը 9.4 միլիարդ դրամ է՝ ողջ տարվա համար: Այսինքն՝ առաջին եռամսյակում մենք պահուստային ֆոնդը 2 միլիարդ դրամով գերազանցող գերակատարում ենք ունեցել», - գրել է վարչապետը՝ շարունակելով. - «Առաջին եռամսյակում տնտեսվարողներին է վերադարձվել 26.4 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 7.4 միլիարդ դրամով»:

Վարչապետը նշել է, որ 2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն: 2019 առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է:

«ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովն առաջին եռամսյակում լսել է 506 բողոք, որից 288-ը, այսինքն՝ կեսից ավելին՝ բավարարվել է (նախորդ տարի նույն ժամանակահատվածում լսվել էր 152 բողոք, բավարարվել էր 78-ը): Այս վիճակագրությունը ոչ միայն վկայում է հարկային մարմինների և գործարար միջավայրի փոխվստահության աճի մասին, այլև էականորեն բեռնաթափում է դատական համակարգը», - գրել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG