Մատչելիության հղումներ

«Գավառ» ԲԿ-ում 27-ամյա հղի կնոջ մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ մարտի 30-ին ժամը 20:20 «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Անաֆիլակտիկ շոկի» պատճառով իրենց մոտ մահացել է Գավառ քաղաքի 27-ամյա բնակչուհին: Նույն օրը ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել նաև Գավառի բնակչից այն մասին, որ մարտի 30-ին ժամը 17-ի սահմաններում իր կնոջը տարել է «Գավառ» ԲԿ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք՝ հղիությունն ընդհատելու նպատակով, և ժամը 20-ի սահմաններում տեղեկացել է, որ կինը մահացել է:

Դեպքի առթիվ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 27-ամյա կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG