Մատչելիության հղումներ

Ալժիրում անցումային կառավարություն է նշանակվել


Ալժիր - Ոստիկանությունը փորձում է ցրել բողոքի բազմամարդ ցույցը մայրաքաղաք Ալժիրում, 22-ը մարտի, 2019թ․

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան այսօր անցումային կառավարություն է նշանակել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որ Ալժիրի նախագահը հրաժարական կներկայացնի արդեն այս շաբաթ: Այս խոսակցություններն ակտիվացան մարտի 30-ին, երբ բանակային հրամանատարությունը դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով վճռել, թե արդյո՞ք 1999-ից երկիրը կառավարող և առողջական ծանր վիճակում գտնվող 82-ամյա Բուտեֆլիկան ի վիճակի է կատարել նախագահի պարտականությունները:

Ալժիրում շարունակվում են նաև նախագահի հրաժարականը պահանջող բողոքի գործողությունները: Անցած շաբաթավերջին կայացած ցույցին, ըստ Reuters գործակալության, շուրջ մեկ միլիոն մարդ էր մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG