Մատչելիության հղումներ

Ալժիրում ծավալված ցույցերի մասնակիցների թիվը հասել է մեկ միլիոնի


Ալժիր - Բողոքի ցույց մայրաքաղաք Ալժիրում, մարտ, 2019թ.
Ալժիր - Բողոքի ցույց մայրաքաղաք Ալժիրում, մարտ, 2019թ.

Ալժիրում բախումները ցուցարարների և ոստիկանության միջև շարունակվում են: Reuters-ի տվյալներով՝ ուրբաթ օրը մայրաքաղաք Ալժիրի փողոցներ էր դուրս եկել շուրջ մեկ միլիոն ցուցարար` պահանջելով երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հրաժարականը: Գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել:

2000-ականների սկզբից Ալժիրը կառավարող 82-ամյա նախագահը փետրվարին հայտարարեց հինգերորդ անգամ վերընտրվելու ցանկության մասին, ինչն էլ դարձավ բողոքի ակցիաների հիմնական պատճառը:

Ալժիրի զինված ուժերը այս շաբաթ հանդես եկան հատուկ հայտարարությամբ` ընդդիմանալով Բուտեֆլիկայի վեընտրությանը: Բանակային հրամանատարությունը դիմել էր երկրի Սահմանադրական դատարան, խնդրելով վճռել՝ արդյո՞ք առողջական ծանր վիճակում գտնվող Բուտեֆլիկան ի վիճակի է շարունակել պաշտոնավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG