Մատչելիության հղումներ

Էրդողանի կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում պարտվել է Անկարայում և Իզմիրում


Թուրքիա - Քվեաթերթիկների հաշվարկ ընտրություններում, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է կիրակի օրն անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին, սակայն «Արդարություն և զարգացում»-ը պարտություն է կրել առնվազն երկու կարևոր քաղաքներում:

Քվեաթերթիկների ավելի քան 92 տոկոսի հաշվարկից արդյունքներով՝ իշխող կուսակցությունը ստացել է ձայների մոտ 45 տոկոսը, հաղորդում է պետական TRT հեռուստաընկերությունը:

Գլխավոր ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը ստացել է ձայների 30 տոկոսը, սակայն հայտարարել է մայրաքաղաք Անկարայում և Իզմիրում հաղթանակի մասին։

Թուրքիայի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում այդ երկու կուսակցությունները շատ մոտ արդյունքներ են գրանցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG