Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները


Թուրքիա - ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը Անկարայի ընտրատեղամասերից մեկում, 31-ը մարտի, 2019թ.

Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Թուրքիայի քաղաքացիներն այսօր ընդհանուր առմամբ 1389 քաղաքապետ և տեղական խորհուրդների մի քանի հազար անդամ են ընտրում:

Առավել թեժ պայքարը ծավալվել է երկրի խոշորագույն երկու քաղաքներում` Ստամբուլում և Անկարայում:

Մայրաքաղաքում, ըստ վերջին սոցհարցումների, հաղթելու ամենամեծ շանսերն ունի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Մանսուր Յավաշը: Նրա մրցակիցը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ, քաղաքաշինության նախկին նախարար Մեհմեթ Օզհասեքին է:

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցությունն առաջադրել է նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG