Մատչելիության հղումներ

Ալժիրում նախագահի հրաժարականի պահանջով նոր ցույցեր են


Ալժիրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ Ահմեդ Սալահը և նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Ալժիր, մարտ, 2019թ․

Հազարավոր ցուցարարներ վերստին դուրս են եկել Ալժիրի նույնանուն մայրաքաղաքի փողոցներ և պահանջում են նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի հրաժարականը:

Անցած օրերին նույն պահանջն են ներկայացրել նաև երկրում հզոր ազդեցություն ունեցող զինվորականները:

Ցուցարարները պարզել են պաստառներ «Բանակը մեր ժողովրդի պաշտպանն է և երաշխավորը» և «20 տարին բավ է, բոլորդ հեռացե՛ք» գրություններով:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ահմեդ Սալահը երեքշաբթի օրը սահմանադրական դատարանին կոչ է արել վճռել, թե արդյոք 82-ամյա հիվանդ նախագահն ի զորու է աշխատել: Բուտեֆլիկան 1999 թվականից է ղեկավարում Ալժիրը:

Ցուցարարները պահանջում են Ալժիրի ամբողջ քաղաքական վերնախավի հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG