Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-ից 10 աստիճանով. ԱԻՆ


Տեսարան Երևանից
Տեսարան Երևանից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ից 30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում` մարտի 29-ից 31-ն, ապրիլի 1-ից 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից 30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-ից 10 աստիճանով:

Երևանում մարտի 29-ից 31-ն, ապրիլի 1-ից 2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

Երևանում այսօր ցերեկը սպասվում է 6-ից 8, երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG