Նախագահ Արմեն Սարգսյանն երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք Հայաստանում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա:
«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահը: