Մատչելիության հղումներ

ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին


Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին, տեղեկացնում ԱԱԾ պաշտոնական կայքը:

Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծել է ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Լ. Թրեյսին ասել է, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնել, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG