Մատչելիության հղումներ

Իրանում ջրհեղեղների հետևանքով առնավազն 23 մարդ է զոհվել


Իրանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա, տասնյակ հազարավոր մարդիկ վտանգավոր վայրերից տարահանվել են: Պաշտոնապես հաստատված այս տվյալները հաղորդում են երկրի պետական լրատվամիջոցները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել է փոխհատուցել քաղաքացիների կրած վնասները:

ՄԱԿ-ը Իրանին օգնություն է առաջարկել: Մարդասիրական օգնությունը համակարգող դեպարտամենտը միաժամանակ նշել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խանգարում են օգունությունն ամբողջ ծավալով տրամադրելու համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանին, ինչպես նաև առաջարկել Հայաստանի օգնությունը:

«Հայաստանը պատրաստ է այս ծանր պահին զորավիգ լինել Իրանի բարեկամ ժողովրդին և ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով»,- ըստ վարչապետի պաշտոնկան կայքի նշված է Փաշինյանի հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG