Մատչելիության հղումներ

Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել


Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, տեղեկացնում է Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքը:

Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. - «Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր այս քայլս որպես թուլություն կորակեն, քանի որ ընտրված լինելով որպես օրինական տնօրեն և չոտնահարելով Ավշարի միջնակարգ դպրոցում դասավանդող որևէ ուսուցչի և սովորող որևէ աշակերտի իրավունք, հրաժարական եմ տալիս, սակայն հույս ունեմ, որ որպես ներկա կամ ապագա ծնողներ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա իմ որոշումը․ինձ համար իմ ապագա երեխայի առողջությունը շատ կարևոր է, իսկ ձևավորված ատելության մթնոլորտի պայմաններում իմ հետագա պաշտոնավարումը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար»։

Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնում Հերմինե Անդրեասյանի ընտրությունը հարուցել էր ուսուցիչների ու աշակերտների դժգոհությունը, նրանք դասադուլ էին հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG