Մատչելիության հղումներ

Դատախազությունն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն. Դավիթ Մելքոնյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը


Գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը։

Ըստ հաղորդագրության, Մելքոնյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով Հայաստանի դատախազության շահագրգռությունն՝ ավելի խորացնելու և ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը:

Երկուստեք կարևորվել է հատկապես ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արևելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաև բալկանյան 12 երկրներում՝ արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը և այլ խնդիրների լուծմանը միտված նոր ծրագրում Հայաստանի դատախազության մասնակցությունը:

ՀԲ պատվիրակության ներակայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, ինչպես նաև հակակռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների և մեխանիզմների ներդրման հնարավորություններից:

Գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում 2018-ին իրավապահ մարմիններն ապահովել են աննախադեպ արդյունքներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական կառավարման բոլոր օղակների կողմից այս հարցում դրսևորվող հետևողականությամբ, ինչպես նաև իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ և համագործակցության պատրաստակամությամբ:

Դավիթ Մելքոնյանը նաև նշել է, որ Հայաստանի դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պետությունից հափշտակված ակտիվների վերադարձմանը միտված նոր իրավական մեխանիզմների ստեղծմանը և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրմանն ուղղված՝ ներկայումս ընթացող աշխատանքներում:

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG