«Հայաստանի իշխանությունները հրաշալի գիտակցում են, որ ժողովուրդը փոփոխությունների ծայրահեղ բարձր ակնկալիքներ ունի, ուստի կարևոր է, որ այժմ ձևավորվող բարեփոխումները բերեն կոնկրետ և շոշափելի արդյունքներ», - մարտի 12-ից 14 ը Երևան իրենց այցը ամփոփող հայտարարությունում նշել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինայան և Անդրեյ Շիրցելը:
Փաստահավաք առաքելությամբ Հայաստան այցելած համազեկուցողները, որ ներկայացնում են Ուկրաինան և Սլովենիան, արձանագրում են՝ անցած տարվա դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները ազատ և արդար էին:
Հայտարարության հեղինակները ողջունում են իշխանությունների հակակոռուպցիոն պայքարն՝ այստեղ նաև շոշափելի արդյունքներ տեսնելով: