Ուկրաինայի երեք առաջատար սոցիոլոգիական ծառայությունների՝ «Ռազումկովի կենտրոնի», Կիևի սոցիոլոգիայի միջագզային ինստիտուտի և «Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության կազմակերպած համատեղ հարցման համաձայն, նախագահական ընտրությունների միանձնյա առաջատարը շարունակում է մնալ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենկսին:
Առաջիկա կիրակի նրա օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների շուրջ 19 տոկոսը: Երկրորդ տեղի համար պայքարում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:
Ուկրաինացի սոցիոլոգների պնդմամբ, նրանց վարկանիշը գրեթե հավասար է․ Տիմոշենկոյի օգտին քվեարկելու է ընտրողների 11,2, Պորոշենկոյի օգտին` 11,1 տոկոսը: