Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարեն Ղազարյանի հորը


Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է անցած տարվա հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին:

Տոնոյանը Ղազարյանին տեղեկացրել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է նրա որդուն Հայաստան վերադարձնելու ուղղությամբ` համագործակցելով ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների հետ, այսօր փոխանցում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ադրբեջանը պնդում է, թե 35-ամյա Կարեն Ղազարյանը հայ հետախույզ է, որին գերեվարել են դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ: Հայկական կողմը հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական Զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG