Նոր Զելանդիայում՝ Քրայսթչըրչ քաղաքում, անցած շաբաթ տեղի ունեցած դաժան ահաբեկչական գրոհից հետո, այսօր մզկիթում, որտեղ տասնյակ մարդիկ են գնդակահարվել, իմամ Գամալ Ֆոուդան նորզելանդացի պաշտոնյաների և ոստիկանների ընկերակցությամբ աղոթել է հանգուցյալների համար:
Իմամն աշխարհի լիդերներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել և կանխել ատելության և ռասիզմի հողի վրա հանցագործությունները:
«Սեպտեմբեր 11-ը փոխել է աշխարհը և ծնել է մահմեդականների նկատմամբ ատելություն, չարիք ու ռասիզմ, սակայն Քրայսթչըրչի սպանդը Նոր Զելանդիայի և աշխարհի համար պատմական շրջադարձ է դարձել, պետք է վերջ տալ ատելությանը և իսլամաֆոբիային, որը շարունակում են սերմանել քաղաքական որոշ լիդերներ և լրատվամիջոցներ», - ասել է իմամ Ֆոուդան: