Մատչելիության հղումներ

«Ոգևորված ենք համագործակցելու Հայաստանի կառավարության հետ՝ մի շարք ուղղություններով». Վերներ Թութի


Ոգևորված ենք համագործակցելու Հայաստանի կառավարության հետ՝ մի շարք ուղղություններով, այսօր տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի տարածաշրջանային փոխտնօրեն Վերներ Թութին։

Ըստ հաղորդագրության, Թութին Խաչատրյանին է ներկայացրել Շվեյցարիայի համագործակցության և զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Ծրագրի տարածաշրջանային փոխտնօրենը նշել է կազմակերպության համար առաջնահերթություն հանդիսացող նպատակները և Հայաստանի կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը քննարկել են տնտեսական աճի ներառականությանն, ինչպես նաև տարածքների տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին իր խոսքում նշել է, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը բավականին խոստումնալից և ոգեշնչող է։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բաց տնտեսական միջավայրի շնորհիվ շվեյցարացի գործարարների շրջանում հետաքրքրվածություն է նկատվում։

Ստեֆանո Լազարոթոն կարևորել է ներդրողների հետ տարվող անհատական և թափանցիկ աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG