Մատչելիության հղումներ

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի ուսման վարձերը վճարել 4 ամիսների ընթացքում


ԵՊՀ գլխավոր մասնաշենքը, արխիվ
ԵՊՀ գլխավոր մասնաշենքը, արխիվ

Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման, ըստ որի՝ ԵՊՀ ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում:

ԵՊՀ լրատվականի հաղորդագրության համաձայն, այսուհետ ուսման վարձի վճարումներ կարելի է կատարել 1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, բացառությամբ 1-ին կուրսի 1-ին կիսամյակի և ավարտական կուրսի վերջին կիսամյակի համար սահմանված վարձավճարի:

Ուսանողը պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարի ԵՊՀ բանկային հաշվեհամարին՝ մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը: Ըստ հրամանի՝ տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG