Երեքշաբթի երեկոյան Դամասկոսում կայացել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի բանակցությունները:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն Ասադին է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայի մի շարք շրջաններում:
«Ռուսաստանի աջակցությամբ Սիրիայում հաջողվել է լուրջ հաջողության հասնել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, դադարեցնել դրա տարածումը: Մենք կարողացանք պահպանել սիրիական պետությունը», - Շոյգուի` Դամասկոսում հնչեցրած հայտարարություններից մի հատված է մեջբերել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ասադի հետ բանակցությունների ընթացքում Շոյգուն նաև մեղադրել է արևմտյան պետություններին «Սիրիայում տեղի ունեցած ցանկացած դրական տեղաշարժ նվազագույնի հասցնելու փորձերի համար»: