Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարն այցելում է Դամասկոս


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդունում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնել է Դամասկոս, որտեղ նաև նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ուղերձ է փոխանցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Երեկ Շոյգուն և Ասադը քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքի անվտանգությանը վերաբերող հարցեր։

Ռուսաստանը՝ Իրանի հետ միասին, Սիրիայում 8 տարի առաջ սկիզբ առած պատերազմի ընթացքում վճռական ռազմական աջակցություն է ցուցաբերել Ասադին։ Մոսկվան օգնեց Ասադին իր օգտին շրջել հակամարտության ընթացքը, երբ 2015 թվականին սկսեց օդային հարվածների արշավը և ընդլայնեց ռազմական ներկայությունը Սիրիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG