Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկու վարկանիշը Ուկրաինայում շարունակում է աճել


Ուկրաինա - Կատակերգու դերասան, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին շոուի ժամանակ, Կիև, 13-ը մարտի, 2019թ․
Ուկրաինա - Կատակերգու դերասան, նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին շոուի ժամանակ, Կիև, 13-ը մարտի, 2019թ․

Կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին շարունակում է գլխավորել Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների ցանկը:

Կիևում գործող «Սոցիալական մոինտորինգ» կենտրոնի կողմից մարտի 11-18-ը անցկացված հարցման համաձայն՝ Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների 22,6 տոկոսը: Երկրորդ տեղում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որի օգտին քվեարկելու պատարստակամություն է հայտնել հարցվածների ավելի քան 13 տոկոսը: Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն 11,5 տոկոսով երրորդ տեղում է:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ուկրաինայում կայանալու է մարտի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG