Մատչելիության հղումներ

Ավստրալիայի վարչապետը խստորեն քննադատել է Էրդողանին


Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոն, արխիվ
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոն, արխիվ

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները` պնդելով, որ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին դրանք է՛լ ավելի են սրում իրավիճակը:

«Էրդողանի հայտարարությունները խիստ վիրավորական էին ավստրալացիների համար: Ես ակնկալում եմ և պահանջել եմ, որպեսզի այս հայտարարությունների առթիվ [Թուրքիան] հանդես գա պարզաբանումներով», - նշել է ավստրալական կառավարության ղեկավարը:

Դիվանագիտական սկանդալը ծագել է Թուրքիայի նախագահի` օրերս հնչեցրած հայտարարություններից հետո: Մեկնաբանելով Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հեղինակը Ավստրալիայի քաղաքացի է, Էրդողանը հայտարարել էր․ - «Իսլամի հանդեպ թշնամաբար տրամադրված ցանկացած ավստրալացու տուն կուղարկենք դագաղում, ինչպես նրանց պապերին Գալիպոլիի ճակատամարտից հետո»:

Իր այս հայտարարության մեջ Էրդողանն ակնարկում էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Գալիպոլիի (Չանաքկալե) ճակատամարտը, որի ընթացքում շուրջ 8 հազար ավստրալացի զինվորականներ են զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG