Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Վենեսուելայի երեք դիվանագիտական ներկայացուցչություն անցել է Գուայդոյի վերահսկողության տակ


ԱՄՆ - Խուան Գուայդոյի պատվիրակ Կարլոս Վեքիոն Վաշինգտոնում Վենեսուելայի ռազմական կցորդի գրասենյակում փոխարինում է Մադուրոյի լուսանկարը Գուայդոյի լուսանկարով, 18-ը մարտի, 2019թ․
ԱՄՆ - Խուան Գուայդոյի պատվիրակ Կարլոս Վեքիոն Վաշինգտոնում Վենեսուելայի ռազմական կցորդի գրասենյակում փոխարինում է Մադուրոյի լուսանկարը Գուայդոյի լուսանկարով, 18-ը մարտի, 2019թ․

Միացյալ Նահանգներում Վենեսուելայի երեք դիվանագիտական ներկայացուցչություններ անցել են այդ երկրի ժամանակավոր նախագահ հռչակված Խուան Գուայդոյի վերահսկողության տակ: Գուայդոն փորձում է վերահսկողություն հաստատել ևս չորս դիվանագիտական առաքելությունների նկատմամբ:

Վենեսուելայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ քայլերը միջազգային իրավունքի խախտում է, և կոչ է արել ԱՄՆ իշխանություններին քայլեր ձեռնարկել «ապօրինի» գործողությունների դեմ:

Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաները վերսկսվել են հունվարի վերջին՝ Նիկոլաս Մադուրոյի կողմից երկրի իշխանության ղեկը երկրորդ անգամ ստանձնելուց անմիջապես հետո:

Վենեսուելայի խորհրդարանը նույն ժամանակահատվածում Խուան Գուայդոյին հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ, ում աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկայի երկրների և Եվրամիության անդամ երկրների մեծամասնությունը: Մադուրոյին օրինական նախագահ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG