Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ն դատապարտում է ադրբեջանցի լրագրողի նկատմամբ դատավճիռը


Ադրբեջանցի լրագրող Անար Մամեդով, մարտ, 2019թ․
Ադրբեջանցի լրագրող Անար Մամեդով, մարտ, 2019թ․

ԵԱՀԿ-ն դատապարտել է ադրբեջանցի լրագրող Անար Մամեդովի նկատմամբ մեղադրական վճիռը, որը հրապարակվել է նախօրեին:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մասնավորապես հայտարարել է, որ Մամեդովի դատավճիռը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանում մամուլի և խոսքի ազատության մտահոգիչ իրավիճակի մասին:

«Կոչ եմ անում վերաքննիչ փուլում վերանայել այդ գործը և պայմաններ ստեղծել լրագրողների անխափան գործունեության համար», - Թվիթերում գրել է Դեզիրը:

Նախօրեին Մամեդովը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել հակապետական քարոզչության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:

Մամեդովը ձերբակալվել է անցյալ տարի Գյանջայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG