Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով երկու ոստիկան է սպանվել


Ադրբեջան - Տեսարան Գյանջա քաղաքից, արխիվ
Ադրբեջան - Տեսարան Գյանջա քաղաքից, արխիվ

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Իրավապահները հաղորդում են, որ սուր, ծակող գործիքների հարվածներից երկու ոստիկան է զոհվել:

Պետական անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն` ծայրահեղական կրոնական հայացքների տեր մարդկանց խումբը փորձել է կոպտորեն խախտել հասարակական կարգը: Իրավապահները վճռական գործողությունների են դիմել, շուրջ 40 մարդ բերման է ենթարկվել: Հավաքը ցրելու գործողության ընթացքում զոհվել են ոստիկանության գնդապետ Իլգար Բալաքիշիևը և ոստիկանության գնդապետ-լեյտենանտ Սամեդ Աբասովը:

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Գյանջայում տեղի ունեցած սադրանքը նպատակ ունի խախատել երկրի կայունությունը: «Ադրբեջանի զարգացումը և միջազգային ասպարեզում հաջողությունները լրջորեն անհանգստացում են արտասահմանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանին», - ասել է արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Հուլիսի սկզբին զինված հարձակում էր կատարվել Գյանջայի քաղաքապետի դեմ:

Գյանջան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG