Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG