Մատչելիության հղումներ

«Դիվերսիա է իրականացվում ՓՄՁ-ների նկատմամբ». բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ


«Ոչ մոնոպոլիզացմանը», «Մի սպանեք ՓՄՁ-ները» գրությամբ պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրեցին գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունները։

Նրանք հայտարարեցին՝ դիվերսիա է իրականացվում փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ։

«Թողեք մենք աշխատենք, էդ է մեր պահանջը, թողեն, որ մեր աշխատակիցները չմնան առանց գործի՝ համալրեն գործազուրկների շարքը», - հայտարարեց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

«Ազատության» հետ զրույցում Հովսեփյանը մանրամասնեց. - «Հայ կոլան» գտնվում է էկոնոմ սեգմենտի գազավորված ըմպելիքների դասակարգման մեջ, մեր ապրանքը վաճառվում է մանրածախ առևտրի կետերում՝ 200 դրամ գնային սեգմենտում։ Այս թանկացումից հետո, եթե կիրառվի մեկ լիտրի արժեքով 30 դրամ ակցիզային հարկ, մեր մեկուկես լիտրանոց շիշը, որ վաճառվում է 200 դրամ, ավտոմատ դառնալու է 254 դրամ։ Այսինքն՝ մինիմում 254 դրամ, եթե գումարենք այն գինը, որ խանութը պետք է ավելացնի, կդառնա 265-270 դրամ՝ մինիմում։ Այսինքն՝ այս հարկի կիրառումից 200 դրամանոց ապրանքը դառնում է 270 դրամ՝ մոտավորապես 30 տոկոս թանկացում։ Եթե դու այդքան միանգամից թանկացնում ես, ասում ես՝ թող էդ ապրանքն էլ չվաճառվի։ Սի դիվերսիա է փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ»։

Կառավարության ներկայացուցիչը հանդիպեց ցուցարարների հետ, առաջարկեց վաղը հինգ հոգով գալ կառավարություն և հարցը քննարկել պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ լուծումներ գտնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG