«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Ուկրաինական SkyUp ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը։
Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան։
Ավելի վաղ « Զվարթնոց»-ը տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից SkyUp լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Կիև-Երևան ուղղությամբ՝ շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Ավիատոմսերի մինիմալ արժեքը կկազմի մոտ 33 հազար դրամ (1829 грн)։