Մատչելիության հղումներ

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար


Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղերից մեկը, արխիվ
Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղերից մեկը, արխիվ

Բաքուն միջազգային կազմակերպությունների աջակցությունն է խնդրում Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն հայրենիք վերադարձնելու համար:

Ադրբեջանի ռազմագերիների, փախստականների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովը հայտարարում է, թե վերջինս տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաշվառված է Ղազախի հոգեբուժական շրջանային հիվանդանոցում և մոլորվելու հետևանքով է հայտնվել Նոյեմբերյանի շրջանում:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ անցած գիշեր հյուսիսարևելյան սահմանագոտում հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է Ադրբեջանի քաղաքացի, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո տեղափոխվել է բուժհաստատություն, կյանքին վտանգ չի սպառնում։ Հայկական կողմը քրեական գործ է հարուցել`հանգամանքները պարզելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG