Մատչելիության հղումներ

Սերբիայում ցուցարարները ներխուժել են պետական հեռուստաընկերություն


Նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը պահանջող ցուցարարները մարտի 16֊ին ներխուժել են Սերբիայի պետական հեռուստաընկերություն՝ իրենց բողոքն արտահայտելով կողմնակալ լուսաբանման դեմ։

Մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում գտնվող պետական հեռուստաընկերության շենքից ցուցարարներին դուրս են բերելու համար ոստիկանները ուժ են գործադրել՝ գրկած դուրս բերելով նրանց, ովքեր նստել են գետնին, հրաժարվելով ինքնակամ լքել շենքը։

Հեռուստաընկերության շենքում գտնվող որոշ ընդդիմադիր առաջնորդներ հրաժարվել են լքել շենքը, քանի դեռ իրենց թույլ չի տրվել եթեր դուրս գալ։ Գերմանական dpa գործակալության փոխանցմամբ, նրանցից երկուսին՝ Բելգրադի քաղաքապետ Դրագան Ջիլասին և պահպանողական Բորսկո Օբրադովիչին, ոստիկանները ուժով են հեռացնել հեռուստաընկերության շենքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG