Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, որ ադրբեջանցի սահմանախախտը հոգեկան հիվանդություն ունի


Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղերից մեկը, արխիվ
Հայաստանին սահմանակից ադրբեջանական գյուղերից մեկը, արխիվ

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ անցած գիշեր Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցին հոգեկան հիվանդություն ունի և երկրորդ կարգի հաշմանդամ է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդեց, որ գիշերը հյուսիսարևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է պետական սահմանը խախտած՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ 33-ամյա Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG