Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի LED լամպերով:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից, ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը:
Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, Պուշկինի և Նալբանդի թունելների լուսատուները նույնպես կփոխարինվեն նորերով:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը նշում է նաև, որ թունելներում ժամանակակից լուսատուների փոխարինումը իրականացվում է առանց պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: