Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամկետը երկարաձգող օրենքը


Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Աջա­կողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը:

Այս շաբաթ ընդունված օրենքով մինչև մայիսի 1-ը կթույլատրվի ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված մոտ 1000 աջ ղեկով մեքենա։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը շեշտել էր, որ կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով մեքենաների ներկրման մասով, և օրենքի փոփոխություն այլևս չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է արդեն շահագործվող մեքենաներին, նա վստահեցրել է՝ այդ վարորդների համար որևէ խոչընդոտ չի լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG