Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետին


Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն, Վելինգթոն, 15-ը մարտի, 2019թ.
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերն, Վելինգթոն, 15-ը մարտի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի` հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի տիկին վարչապետ, խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:

Այսօր Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 49 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Տեղի ունեցածի կապակցությամբ ձերբակալվել է 4 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG