Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ողջ կազմով լքել է Վենեսուելան, դիվանագետները հայրենիք են վերադարձել հարկադրված՝ Կարակասը այս շաբաթ որոշել էր արտաքսել ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին և նրանց երեք օր ժամանակ տվել հեռանալու համար:
«Սա ժամանակավոր քայլ է», - հայտարարել է պետքարտուղար Մայք Փոմփեոն, պնդելով, թե դիվանագետները ետ կվերադառնան, երբ Վենեսուելայում հաստատվեն ժողովրդավարական կարգեր:
Մինչ այդ, Վաշինգտոնը հորդորում է Ամերիկայի քաղաքացիներին դուրս գալ Վենեսուելայից, փաստելով, որ հնարավոր խնդիրների դեպքում չեն կարող նրանց օգնություն տրամադրել:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր հարաբերությունները Վաշինգտոնի հետ, երբ Նահանգները՝ մի շարք արևմտյան պետությունների հետ, երկրի ժամանակավոր նախագահ էր ճանաչել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: