Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ևս 8 ՌԴ քաղաքացիների նկատմամբ


Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ևս 8 քաղաքացիների նկատմամբ՝ անցած նոյեմբերին Ազովի ծովում ուկրաինական նավերի վրա կատարված հարձակման և ուկրաինացի նավաստիների ձերբակալության համար:

ԵՄ «սև ցուցակում» են հայտնվել միջադեպին մասնակից ռուսական զորամիավորումների հրամանատարները, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ, ինչպես նաև ռուսական սահմանային վերահսկողության ղեկավարը Ղրիմում և Սևաստոպոլում:

Բրյուսելը երկարաձգել է նաև Ռուսաստանի 163 քաղաքացիների և 44 իրավաբանական անձանց դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցները՝ Ղրիմի բռնակցման և ուկրաինական հակամարտությանը միջամտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG