Մատչելիության հղումներ

Հայկ Մարությանն այցելել է Օպերայում քաշքշուկի ժամանակ տուժած կնոջը


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ երեկ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։

Ըստ Հակոբյանի, Հարությունյանը գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ։

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել։

Մուրադյանի առաջարկով՝ Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երկու օր է սկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել է սրճարանների աշխատակիցների բողոքը։ Նրանք երեկ փակեցին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը։ Ոստիկանները նրանց հեռացրեցին փողոցի երթևեկելի հատվածից։

Այդ ընթացում Ազատության հրապարակի հարակից տարածքից ոստիկանության բաժին տեղափոխվեց շուրջ երկու տասնյակ քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Ավելի ուշ մինչ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում, սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև բախում սկսվեց։ Միջադեպի արդյունքում 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվեցին Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG