Մատչելիության հղումներ

Կործանված «Բոինգ»-ի «սև արկղերը» փոխադրել են Փարիզ


Եթովպիա - Որոնողները հետազոտում են կործանված «Բոինգ»-ի բեկորները, Բիշոֆտու, 11-ը մարտի, 2019թ.
Եթովպիա - Որոնողները հետազոտում են կործանված «Բոինգ»-ի բեկորները, Բիշոֆտու, 11-ը մարտի, 2019թ.

Եթովպիայում կործանված «Բոինգ 737» «Մաքս 8» օդանավի «սև արկղերը» փոխադրել են Փարիզ: Փորձագետները պետք է վերլուծեն դրանց արձանագրած տվյալները և պարզեն ողբերգական աղետի պատճառը:

Նոր արտադրված այդ օդանավն աղետի է ենթարկվել անցած կիրակի օրը՝ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց ընդամենը 6 րոպե անց:

Աղետի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 157 մարդ:

Տասնյակ երկրներ միառժամանակ դադարեցրել են այդ տեսակի օդանավերի շահագործումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG