Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:

Ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավի կործանման մասին։ Այս ծանր պահին Ձեզ եմ հղում իմ խորին ցավակցությունն ու զորակցությունը, իսկ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթում ուժ և համբերություն»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ կործանվել է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող Ethiopian Airlines-ին պատկանող Boeing 737 օդանավը, ինչի հետևանքով զոհվել է 157 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG