Մատչելիության հղումներ

Ռոհանիի այցի շրջանակում Իրաքի և Իրանի միջև առևտրային համաձայնագրեր են ստորագրվել


Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Բաղդադում ողջունում է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին, 11-ը մարտի, 2019թ․
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Բաղդադում ողջունում է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիին, 11-ը մարտի, 2019թ․

Առաջին պաշտոնական այցով Իրաքում է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը 12-ից 20 միլիարդ դոլարի հասցնելու նպատակով, այդպիսով նվազեցնելու Իրանի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների բացասական հետևանքները:

Այցի առաջին օրը կողմերը մի քանի նախնական առևտրային համաձայնագրեր են ստորագրել՝ այդ թվում երկու երկրները միացնող երկաթգծի կառուցման մասին:

Իրաքը, որը ֆինանսական և ռազմական աջակցություն է ստանում Վաշինգտոնից, փորձում է հավասարակշռություն պահպանել Միացյալ Նահանգների և Իրանի միջև, որն էլ, իր հերթին, էական ազդեցություն ունի Իրաքի շիա բնակչության վրա: Թեհրանը Իրաքում չունի պաշտոնական ռազմական ներկայություն, սակայն Իրանի իշխանություններն աջակցում են շիա զինյալներին, որոնց թիվը հասնում է 150 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG