Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը այցելում է Իրաք


Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը ողջունում է Բաղդադ ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, 11-ը մարտի, 2019թ․
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը ողջունում է Բաղդադ ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանիին, 11-ը մարտի, 2019թ․

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Իրաք: Սա Ռոհանիի առաջին պաշտոնական այցն է հարևան երկիր, որի իշխանություններին Միացյալ Նահանգները հորդորում է սահմանափակել կապերը Իրանի հետ:

Այցից առաջ, խոսելով Թեհրանի օդանավակայանում, Ռոհանին բարձր է գնահատել Իրանի և Իրաքի, իր խոսքով, առանձնահատուկ հարաբերությունները: «Մենք շատ ենք շահագրգռված խորացնել մեր կապերը Իրաքի հետ, հատկապես՝ տրանսպորտային համագործակցության ոլորտում», - ասել է Իրանի նախագահը:

Իրաքը փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները հարևան երկրի ու Միացյալ Նահանգների հետ, որից ֆինանսական և ռազմական օգնություն է ստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG